Գալուստ Սահակյան. «Գագիկ Բեգլարյանը մեր թիմակիցն է»
Այսօր Քաղաքագետների միության կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար, կամ, ինչպես նրան ներկայացրել է ՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ ՀՀԿ–ի հենասյուն և քոթուկ Գալուստ Սահակյանն ասել է, որ անկախ նրանից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ի համամասնական ցուցակը կգլխավորի՞, թե՞ ոչ՝ նա՝ որպես կուսակցության առաջնորդ, ի՛նքն է ղեկավարում կուսակցության գործունեությունը։
–Այս օրերին մենք այդ հարցը չենք քննարկել, բայց իմ տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր կուսակցության ղեկավար ինքը պետք է գլխավորի կուսակցության ցուցակը,–ասել է Գ. Սահակյանը՝ ավելացնելով, թե ՀՀԿ–ի համամասնական ցուցակը վերջնակակապես հստակեցված կլինի մարտի 10–ին կայանալիք իրենց համագումարից հետո, բայց ներկայիս կազմի համեմատ 20–25%–ով ձևափոխված կլինի։
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ ՀՀԿ–ի համամասնական ցուցակում հայտնվելու հետ կապված էլ նա նշել է, թե իրենց ցուցակը ո՛չ Գագիկ Բեգլարյան է, ո՛չ Գալուստ Սահակյան, ո՛չ չգիտեմ ով.
–Անձնավորված չէ՛։ Բայց ընդհանուր առմամբ՝ Գագիկ Բեգլարյանը գործադիր մարմնի անդամ է և մեր թիմակիցը։ Քաղաքական գործչի համար պատգամավոր լինելն իր գործիքներից կարող է 20%–ը կազմել, ո՛չ ավելին։ Իսկ նրանք, ովքեր կուսակցությունում ակտիվ են, ընտրություններից հետո ինչպիսի դերակատարում կապահովի մեր ժողովուրդը, այնքան էլ դերակատարում կունենան նաև նրանք, ովքեր ակտիվ են, այդ թվում նաև Գագիկ Բեգլարյանը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի համամասնական ցուցակում լրագրողների ընդգրկվելու մասին լուրերին, Գ. Սահակյանն ընդգծել է.
–Եթե նորելուկ լրագրող լինի, մեծ ճանաչում չի ունենա, կարող է դառնալ քաղաքական գործիչ։ Բայց լրագրողի մասնագիտությունն այնպիսին է, որ եթե տարիներ շարունակ դրանով է զբաղվել, նա լավ լրագրող կարող է լինել, բայց ոչ՝ լավ քաղաքական գործիչ։

7or.am